Ռուսաստանը չի նետվի Չինաստանի գիրկը. Կրեմլ
Ռուսաստանը Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ ունեցած բարդությունների հետ կապված չի պատրաստվում նետվել Չինաստանի գիրկը, սակայն առանց Չինաստանի անհնարին է Հեռավոր Արևելքի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի ասիական մասի զարգացումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
«Մենք ընդհանրապես չեն պատրաստվում, որևէ մեկի գիրկը ընկնել, ինչպես նաև չենք պատրաստվում ինչ-որ մեկին «խեղդել» մեր գրկում: Դա մեր եղանակը չէ»,-այս մասին հայտարարել է Իվանովը:
Բացի այդ, Իվանովը հայտարարել է, որ Չինաստանը իրականցնում է անկախ արտաքին քաղաքականություն, իսկ ներկայումս աշխարհում այսպիսի քաղաքականությամբ երկրներին կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա: