Պետք է պատրաստվել պաշտպանությանը. Պորոշենկո
Ուկրաինան պետք է պատրաստ լինի պաշտպանությանը այն դեպքում, եթե Դոնբասում ռազմական կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ծրագիրը խափանվի: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն կիրակի օրը ուկրաինական հեռուստաընկերությունների հետ հարցազրույցի ժամանակ: Գրում է РИА НОВОСТИ-ն:
Պորոշենկոյի խաղաղ ծրագիրը ենթադրում է, որ քրեական պատասխանատվությունից կազատվեն նրանք, ովքեր վայր են դրել զենքը և չեն կատարել ծանր հանցագործություններ: Խաղաղ ծրագիրը ներառում է նաև զինաթափում, գերիների փոխանակում: Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ: