Ոստիկանությունը հետաքննում է ֆուտբոլիստ Բալոտելլիի հասցեին ուղղված «ռասիստական թվիթները»
Մեծ Բրիտանիայի ոստիկանները հետաքննում են Twitter սոցիալական ցանցում «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Մարիո Բալոտելլիի հասցեին ուղղված ռասիստական վիրավորանքները: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը: Գրում է РИА НОВОСТИ-ն:
Սոցիալական ցանցերում «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Մարիո Բալոտելլիի դեմ զայրույթի ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ նա բացարձակ անմեղ կատակ է արել՝ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստներին ուղղված: