«Домодедово» օդանավակայանում օդաչու է մահացել
«Домодедово» օդանավակայանում չվերթի ավարտից հետո մահացել է «Глобус» ավիաընկերության օդաչու Անդրեյ Մակարովը: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների տարածած հաղորդագրությանը: Գրում է Газета.ru-ն:
«Վայրէջքից անմիջապես հետո ինքնաթիռի հրամանատարն իրեն վատ է զգացել և դիմել է բժիշկների օգնությանը օդանավակայանում, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը» , - ասվում է հաղորդագրության մեջ: