Կրեմլը մասնակցել է ձմեռային ժամանակին անցնելու մասին քննարկմանը. Իվանով
Նախագահի աշխատակազմը մասնակցել է ՌԴ շրջանների մեծամասնության՝ ձմեռային ժամանակին անցնելու մասին քննարկմանը: Այս մասին «Ռուսական թերթ»-ի հարցազրույցում հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
Գրում է РИА НОВОСТИ-ն:
Պետդուման հուլիսի 1-ին ձմեռային ժամանակին անցնելու մասին օրինագիծ է ընդունել, ըստ որի՝ Ռուսաստանի մի շարք շրջաններ հոկտեմբերի 26-ին 02:00 ժամին կանցնեն ձմեռային ժամանակին՝ մեկ ժամ ետ տալով ժամացույցի սլաքները, իսկ հետագայում ժամերի փոփոխություն չի նախատեսվում: Ասվում է հաղորդագրության մեջ: