Յացենյուկի ծրագիրը կխափանի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի՝ Ռուսաստանի հետ սահմանում պատ կառուցելու ծրագիրը կխափանի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը: Այս մասին հայտարարել է Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Գրում է РИА НОВОСТИ-ն:
Միևնույն ժամանակ Սերգեյ Իվանովը համոզված է, որ, վերջին հաշվով, ոչ մի պատ չի կառուցվի: «Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, իսկ կյանքը՝ կյանք» , - հավելել է նա: