Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանք է դրել նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի ունեցվածքի վրա
Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանք է դրել նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի ունեցվածքի վրա: Բացի այդ, կալանք է դրվել նաև Սաակաշվիլիի մոր, տատիկի և կնոջ' Սանդրա Ռուլովսի ունեցվածքի վրա:
Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Օթար Կախիձեն:
Հաշիվները, ինչպես վստահեցնում է փաստաբանը, կալանքի տակ են դրվել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ, ով Սաակաշավիլիի քաղաքական ընդդիմադիրն է։
«Սակայն դատախազությունը չի փորձել պարզել , թե որ բանկից է օգտվել նախկին նախագահը, և պահանջել է կալանք դնել նրա հաշիվների վրա բոլոր բանկերում»,- ասել է Կախիձեն։