Շոտլանդիայում հանրաքվեից հետո տեղի են ունեցել անկարգություններ. կան ձերբակալվածներ
Շոտլանդիայում հանրաքվեից հետո տեղի են ունեցել անկարգություններ: Գլազգոյի ոստիկանությունը Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքների հրապարակմանը հետևած անկարգությունների ժամանակ ձերբակալել է նվազագույնը 11 մարդու:
Ձերբակալությունները կատարվել են քաղաքային հրապարակներից մեկում անկախության կողմնակիցների ու հակառակորդների միջև առաջացած լարվածության ընթացքում:
Ոստիկանությունը շարունակում է գործողությունները՝ ուսումնասիրելով դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:
Արդյունքների հրապարակումից հետո հրաժարական է ներկայացրել Շոտլանդիայի կառավարության ղեկավար և Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար Ալեքս Սալմոնդը: