Վրաստանի նախագահը սպառնում է լուծարել խորհրդարանը
Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում տիրում է ճգնաժամային իրավիճակ, այնուամենայնիվ, Վրաստանի նախագահը սպառնացել է, որ կլուծարի խորհրդարանը:
Այս մասին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ասել է «Имеди»-ն տված հարցազրույցի ժամանակ:
«Ես պետք է գործեմ այս իրավիճակում: Դա իմ պարտականությունն է:Այս պահին երկիրը գտնվում է սուր քաղաքական ճգնաժամում, որի դուրսբերման պայմաններից մեկն էլ հանդիսանում է խորհրդարանի լուծարում: Այդ քայլը կիրականցնեմ առաջին անհրաժեշտության դեպքում»,-ասել է նախագահը: