Ասիական զարգացման բանկը Հայաստանին $49 մլն վարկ կտրամադրի
Ասիական զարգացման բանկը հաստատել է Հայաստանին $49 մլն վարկի տրամադրումը և 900 հազար դոլարի սահմաններում տեխնիկական աջակցության դրամաշնորհը: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ասիական զարգացման բանկը: Գրում է РИА НОВОСТИ-ն:
Միջոցները կտրամադրվեն Հայաստանին ենթակառուցվածքների կայունության խթանման ծրագրի շրջանակներում:
Չնայած վերջին տարիներին իրականացված բարեփոխումներին` Հայաստանի ջրամատակարարման համակարգի մոտ 50%-ը վերակառուցման կարիք ունի: Ծրագրի իրականացումը կնպաստի ջրամատակարարման և այլ ոլորտներում ծառայությունների տրամադրման առավել արդյունավետությանը: Ասվում է հաղորդագրության մեջ: