Իրաքում գերեվարված Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցները բարեհաջող տուն են վերադարձել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ հունիս ամսին Իրաքում գերեվարված Թուրքիայի հյուպատոսության բոլոր 49 աշխատակիցները բարեհաջող վերադարձել են հայրենիք: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում անվտանգության վտանգն աճել է «Իսլամական պետություն» խմբավորում սուննիթական խմբավորման գործողությունների ակտիվացման պատճառով:
Մինչև վերջին ժամանակներս Սիրիայի տարածքում պայքարող «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները հունիս ամսից սկսել են հարձակումներ իրականացնել նաև Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջաններում: