Գուգարքում սպանվածը գյուղապետի հարազատն էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 18-ի երեկոյան Լոռու մարզի Գուգարք գյուղում սպանվել էր համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանի մտերիմ հարազատներից մեկը:
Եվ այսպես, տեղեկություններ էին տարածվել, որ Արթուր Ղավալյանը ներխուժել է Հայկուշ Աշուղյանի բնակարան, ննջասենյակում դանակով սպանել նրան, վիրավորել Հայկանուշի եղբորորդուն' Րաֆֆի Աշուղյանին և հեռացել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արթուրը ցանկացել է գողություն կատարել, սակայն բնակարանի անդամների դիմադրության արդյունքում, ինքը ևս վիրավորվել էր և չէր հասցրել իրագործել ծրագրերը:
Armlur.am-ի հետ զրույցում Գուգարք համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանն ասել էր, թե կատարվածից շատ զարմացած էր ու չէր կարող պատկերացնել տեղի ունեցածը. «Րաֆֆին հորաքրոջ հետ էր բնակվում: Հայկուշն էլ երեխա չուներ, ամուսնացած չէր: Արթուրն ու Րաֆֆին, իմ տեղեկություններով, կարծես թե մտերիմ են եղել: Գիտեմ, որ նախկինում նրանց միջեւ տարաձանություն չի եղել»:
Ըստ գյուղապետի՝ Րաֆֆին և սպանություն կատարող Արթուրն այժմ գտնվում են Վանաձորի բժշկական կենտրոնում: Armlur.am-ին ԲԿ-ից հայտնեցին, որ Աշուղյանն ու Ղավալյանն այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկացանք նաեւ, որ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: