Մեղադրող կողմը դժվարություններ է ունենալու Լևոն Հայրապետյանի մեղքն ապացուցելու գործում
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար, մեծ բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորումը տեղիք տվեց մի շարք մեկնաբանությունների: Ոմանք կարծում են, որ դա Ռուսաստանի մեսիջն է Հայաստանի իշխանություններին՝ արտաքին քաղաքականության հարցերում այլընտրանքներ չորոնելու համար:
Այլոց կարծիքով՝ Հայրապետյանի մեկուսացումը բխում է հատկապես Ադրբեջանի շահերից. Գործարարը ղարաբաղաադրբեջանական սահմանին՝ հենց ազերիների քթի տակ ռազմական ակադեմիա հիմնելու նախագիծ ուներ:
Հայրապետյանին փակելու մեջ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Ավելին, այդ կարծիքներն իրականությունից հեռու է համարում:
Լավ ճանաչելով գործարարին՝ Եզրաս արքեպիսկոպոսը չի կասկածում նրա անմեղությանը: «Լևոնին մեղադրանք են ներկայացրել, բայց չեն դատապարտել այդ մեղադրանքով:
Նախաքննություն է ընթանում, և նրա մեղքը դեռ պետք է ապացուցվի դատարանում: Վստահ եմ, որ մեղադրող կողմը դժվարություններ է ունենալու Լևոնի մեղքն ապացուցելու գործում: Բայց մեզ հիմա ավելի շատ մտահոգում է նրա առողջական վիճակը»,-թերթին ասել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: