Հոգեբաններն իրենց աջակցությունն են առաջարկում Հայոց բանակին
«Հայոց Աշխարհ» թերթը գրում է. «Երեկ Նուբարաշենի զորամասում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության և մանկավարժության բաժնի դասախոսները հանդիպեցին զորամասի սպաների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ակադեմիայի նախաձեռնությամբ մեկնարկած՝ բանակին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը, որն իրականացվելու է կամավորության սկզբունքով:
«Հետևելով վերջին տարիներին մեր բանակում տեղի ունեցող միջադեպերին՝ միջանձնային հարաբերություններում ծագող հոգեբանական խնդիրներ, ինքնասպանության դեպքեր, արձագանքելով պաշտպանության նախարարի 2014թ.-ի տարեմուտի ուղերձում ասված այն հաղորդագրությանը, թե նախարարությունը բաց է բոլորի՝ հասարակության բոլոր շերտերի, մասնագիտական օղակների համար,
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության և մանկավարժության բաժինը որոշեց իր օժանդակությունն առաջարկել մեր բանակին»,-ասաց ակադեմիայի հոգեբանության բաժնի վարիչ Կարինե Նալչաջյանը»:
Առավել մանրամասն՝ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում: