ՀՀ պատվիրակությունը Ստրասբուրգ է մեկնելու ողջ կազմով
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին մեկնարկելու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի օրակարգում մի շարք կարևոր հարցեր կան։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից երեկ պաշտոնապես հայտնեցին, որ Ստրասբուրգ է մեկնելու հայաստանյան պատվիրակությունն իր ողջ՝ հիմնական և փոխարինող կազմով։
Հիշեցնենք, մինչև հոկտեմբերի 3-ը նախատեսված ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում կարող է որոշվել, թե ով է դառնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորը, եթե իհարկե մինչ այդ հայաստանյան մրցույթն ավարտվի, և ՀՀ-ն հասցնի իր երեք թեկկնածուների անուններն ուղարկել Ստրասբուրգ»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: