Չելյաբինսկում ինքնաթիռ է վթարի ենթարկվել
ՌԴ-ի Չելյաբինսկի մարզում գտնվող Կալաչևո օդանավակայանի մերձակայքում "ЯК-52" սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Օդաչուն ուսումնավարժական թռիչք է իրականացրել աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու նպատակով: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ օդաչուն մահացել է:
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են օդանավակայանից երկու կմ դեպի հարավ-արևմուտք՝ ոչ բնակելի թաղամասերում: