«Ֆեյքերի» վերաբերյալ օրինագծի ընդունումը հետաձգվեց թերությունների և բացթողումների պատճառով. Գրիգոր Սաղյան (տեսանյութ)
ԻրավունքԼրատվամիցոների համար այժմ ամենակարևոր խնդիրներից մեկը հեղինակային իրավունքի պահպանումն ու տարածած նյութերի համար պատասխանատվություն կրելն է:
Վերջերս ԱԺ-ում շրջանառության մեջ դրվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, համաձայն որի՝ ԶԼՄ-ները պատասխանատվություն կկրեն Facebook-ի կամ այլ սոցցանցերի անանուն օգտատերերի վիրավորական, զրպարտչական գրառումները և մեկնաբանությունները հրապարակելու համար:
«Դժվար է որոշել ԶԼՄ-ն է հեղինակը, թե այն երրորդ կողմը, ումից վերցված է գրառումը: Սոցցանցերն առավել ևս դժվարեցնում են այս իրավիճակը, ուստի օրենքի ընդունումը մեկ տարով հետաձգվեց, քանի որ այստեղ կան մի շարք թերություններ ու բացթողումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Վարդուհի Ստեփանյան