Ուկրաինայում գերիների փոխանակում կիրականացվի
Սեպտեմբերի 20-ին մոսկովյան ժամանակով 13:00-ին հերթական անգամ Ուկրաինայի ուժայինների և Դոնեցկի և Լուգանսկի Ազգային Հանրապետությունների զինյալների միջև գերիների փոխանակում կիրականացվի: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հանրապետության փախստականների հարցերով կոմիտեի ներկայացուցիչը: