ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կարող է կորցնել ազատությունը համացանցում. Գրիգոր Սաղյան
Առանց տեղեկատվության ազատության հնարավոր չէ կառուցել քաղաքացիական հասարակություն: «Տեղեկատվությունը սահմանափակելու համար Խորհրդային միությունը խլացնում էր BBC-ի, Ամերիկայի ձայնի և Ազատություն ռադիոկայանի հաղորդումները: Անկախություն ձեռք բերելուց հետո նման պրակտիկան վերացավ և մեզանում այլևս չկան նման սահմանափակումներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Բանախոսը հավելեց նաև, որ Հայաստանն անցյալ տարի ճանաչվել է ինտերնետի ազատ գոտի՝ զբաղեցնելով 29-րդ տեղը 30 երկրրի շարքում: Ներկայումս այս տեսանկյունից Հայաստանը մի շարք խնդիրների առաջ է կանգնած:
ՀԿ փոխնախագահի ընգծմամբ՝ Մաքսային միության անդամակցելու դեպքում Հայաստանը պետք է փորձի չորդեգրել այն քաղաքականությունը, ինչն ունեն միության անդամ երկրները: Վերջիններս մի շարք արգելափակումներ են կիրառում համացանցում:Բանախոսի կարծիքով` Հայաստանը պետք է պահպանի այն կարգավիճակը, ինչ ձեռք է բերել ոլորտում:
Վարդուհի Ստեփանյան