Աշխարհի բնակչության թիվը 2100թ.-ին կհասնի 11 միլիարդի
Մինչև դարի ավարտը աշխարհի բնակչության թիվը կտրուկ կաճի՝ մեծ խնդիրներ առաջացնելով սննդամթերքի, առողջապահության և սոցիալական աշխարհի ոլորտներում: Վերջին հետազոտությունների արդյունքները հրապարակվել է "The Guardian" պարբերակի կողմից, որի համաձայն՝ 70% հավանականությամբ մոլորակի բնակիչների թիվը 2100թ. կհասնի 11 միլիարդի: Գրում է Russian.rt.com-ը:
20 տարի շարունակ համարվել է, որ մոլորակի բնակչության աճն իր գագաթնակետին կհասնի 2050թ.-ին (գրեթե 9 միլիարդ մարդ): Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Ադրիան Ռաֆտերին հայտարարել է, որ դա խիստ փաստարկ է, որպեսզի բնակչության աճը համար մեկ խնդիր դառնա միջազգային օրակարգում:
Նմանատիպ աճը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների խորացման, ինչպիսիք են առողջապահության բացակայությունը, աղքատությունը, շրջակա միջավայրի աղտոտումը և հանցագործությունների աճը: Առավել արագ տեմպերով աճում է Աֆրիկայի բնակչության թիվը: