Այսօր Սմայլիկի ծննդյան օրն է
Հեռահաղորդակցության ոլորտի ամենատարածված խորհրդանիշերից մեկը՝ սմայլիկը, սեպտեմբերի 19-ին նշում է իր ծագման տարեդարձը:32 տարի առաջ այս օրը ԱՄՆ-ի Պիցբուրգ քաղաքի Կարնեգի-Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը առաջին անգամ ուղարկեց հույզ արտահայտող այդ էլեկտրոնային պիկտոգրամը, որն ուներ հետևյալ տեսքը՝ :-):
Նա կից գրել էր. «Առաջարկում եմ, որպեսզի այս պատկերագիրը խորհրդանշի ուրախությունը: Տես նախադասության վերջում :-)»:Սմայլիկի ի հայտ գալու հստակ տարեթիվը պարզ էր դարձել 2002-ին:
Նարեկ Կիրակոսյան. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/photo.php?fbid=547171705428679&set=a.118048748340979.33607.100004075641671&type=1&theater