Ճապոնիան 22,7 մլն դոլար կտրամադրի Իրաքի և Սիրիայի փախստականներին
Ճապոնիայի կառավարությունն այսօր պատրաստակամություն է հայտնել անվերադարձ հիմքով 22,7 մլն. դոլարին համարժեք անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններից տուժածներին: Սակայն ահաբեկիչների դեմ պայքարում ճապոնացիների մասնակցության մասին չի բարձրաձայնվել: Գրում է Russian.rt.com-ը:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ կառավարության նիստի ընթացքում որոշվել է միջազգային կազմակերպությունների միջոցով «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից փախած մարդկանց միջոցներ տրամադրել:
Օգնություն կտրամադրվի Իրաքին՝ մասնավորապես Քուրդիստանին, ինչպես նաև ներկայումս Թուրքիայում, Հորդանանում և այլ պետություններում ապաստանած Սիրիայի փախստականներին: