Արևմուտքն Իրանի նկատմամբ սկսել է մեղմ քաղաքականություն դրսևորել
Եվրոպական դատարանը որոշում է ընդունել կասեցնել Իրանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցումը: Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը:
Ինչպես հայտնի է դարձել դատարանը այսպիսի որոշում է ընդունել, քանի որ չի ունեցել համապատասխան ապացույցներ, որ բանկը կապված է եղել միջուկային զենքի պատրաստման ֆինանսավորման ծրագրին:
Փոխանցվում է, որ պատժամիջոցները կիրառվել էին Իրանի մի շարք ֆինանսական հաստատությունների և այլ ընկերությունների վրա: