Էջմիածին-Մարգարա խճուղի տանող ճանապարհահատվածի սկզբնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Էջմիածին-Մարգարա խճուղի տանող ճանապարհահատվածի սկզբնամասում, աղբանոցի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային փաթեթների մեջ դրված «Կալաշնիկով» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ' առանց փամփշտակալի, ինքնաձիգի երկու փամփշտակալ, որոնցից մեկի մեջ առկա էր 30, մյուսում' 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 12 փամփուշտ, «ՌԳԴ» տեսակի նռնակ' առանց պայթուցիչի, նռնակի «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: