ՌԴ-ի բանակում կծառայի 500 չեչեն. Քադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը համացանցի օգնությամբ հայտնել է, որ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջին անգամ որոշում է ընդունել զինվորական ծառայության կանչել 500 չեչեն երիտասարդի: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Նախարարը մեր խնդրանքով որոշում է ընդունել այս տարի զինվորական ծառայության կանչել 500 չեչեն երրիտասարդի: Սա առաջին դեպքն է, երկար տարիների ընթացքում: Զորակոչիկների թիվը հետագայում աճելու է»,-այս մասին Քադիրովը գրել է Instagram-ի իր պաշտոնական էջում:
Նշենք, որ օգոստոսին Քադիրովը գրավոր բացատրություն էր պահանջել, թե ինչու է ՌԴ-ն հրաժարվում զինվորական ծառայության վերցնել չեչեն երիտասարդներին: