Բարսելոնան ակումբի պատմության մեջ ռեկորդ է սահմանել
Կատալոնական «Բարսելոնայի» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում 1։0 հաշվով հաղթանակը կիպրոսյան ԱՊՕԵԼ–ի նկատմամաբ դարձավ անընդմեջ չորրորդը նոր մրցաշրջանում։
Այս հաղթանակի շնորհիվ «կապտանռնագույններն» ակումբի պատմության ռեկորդ սահմանեցին։ Մինչ այդ «Բարսելոնան» երբեք նոր մրցաշրջանը չէր սկսել 4 անընդմեջ «չոր» հաշվով հաղթանակներով։ Մինչ այդ Լուիս Էնրիկեի սաներն Իսպանիայի առաջնությունում առավելության էին հասել «Էլչեի» (3։0), «Վիլյառեալի» (1։0), և «Ատլետիկի» (2։0) նկատմամբ։
Նշենք, որ «Բարսելոնան» վերջին անգամ 4 անընդմեջ «չոր» հանդիպումով մեկնարկել էր 1968 թվականին, սակայն այն ժամանակ այդ շարքը միայն հաղթանակներից չէր բաղկացած։
Ֆուտբոլային հասարակություն. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/249133601921862/photos/a.249266421908580.1073741827.249133601921862/319427501559138/?type=1