Ռուսաստանում կարող են անջատել համացանցն արտաքին աշխարհից
ՌԴ-ի անվտանգության խորհուրդում քննարկում են անջատել ռուսական համացանցը գլոբալ ցանցից: Այս մասին հայտնում է «Ведомости»-ն:
Գործակալության տվյալներով` այսպիսի միջոցները կարող են կապված լինել այն միջոցառումների հետ, որոնցով ցանկանում են ամրապնդել ինքնիշխանության անվտանգությունը:
Այսպիսով արտակարգ իրավիճակի դեպքում, ինչպիսին են՝ պատերազմը կամ էլ լուրջ անկարգությունները երկրի ներսում, պետությունը կկարողանա անջատել ռուսական համացանցը արտաքին աշխարհից: