Պյոտր Պորոշենկոյի որդին պատերազմում է երկրի արևելքում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին պատերազմում է երկրի արևելքում, այդ մասին հայտարարել է Պյոտր Պորոշենկոն:
Նախագահի խոսքով՝ իր որդին Իտոն բրիտանական մասնավոր դպրոցի, Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի, INSEAD ֆրանսիական բիզնես դպրոցի և Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ է։
Պորոշենկոն նշել է, որ միայն վերջին 3 շաբաթվա ընթացքում իր որդու դասակում 3 մարտիկ է զոհվել։
Նախագահը նաև ասել է, որ այս ամենը շատ ուժեղ ազդանշան է, որ հասկացնում է իրեն՝ որպես նախագահի, քաղաքացու և հոր, թե որքան վտանգավոր է այդ գործընթացը և որքան կարևոր է խաղաղություն հաստատելը այդ տարածքում: