Ըստ քվեարկության նախնական արդյունքների՝ Շոտլանդիան կմնա Մեծ Բրիտանիայի կազմում
Շոտլանդիայում արդեն մշակվել են Մեծ Բրիտանիայից այդ երկրի անկախության հանրաքվեի առաջին տվյալներ, որոնք ընտրական ռեկորդային ակտիվություն են արձանագրել Միացյալ Թագավորությունում։ Նախնական տվյալներով՝ Շոտլանդիայի անկախանալուն կողմ է քվեարկել մասնակիցների 42%-ը, դեմ 58%-ը։
Ընտրատեղամսերի փակվելուց անմիջապես հետո "YouGov" միջազգային հետազոտական կենտրոնը կանխատեսել է, որ շոտլանդական հանրաքվեն կավարտվի Շոտլանդիան Միացյալ Թագավորության կազմում պահելու կողմնակիցների հաղթանակով։ 32 ընտրատեղամասերից մոտ 17 տեղամասերի արդյունքների հաշվարկներով միայն 2 շրջանում են անկախության կողմնակիցները մեծամասնություն կազմում։
Խոշոր քաղաքային Դանդի շրջանում Շոտլանդիայի անկախացմանը կողմ է քվեարկել ընտրողների 57%-ը, դեմ՝ 43%-ը։ Արևմտյան Դամբարտոնշիր շրջանում անկախությանը կողմ է 54%-ը, դեմ՝ 46%-ը։ Շոտլանդիայի անկախացմանը կողմ են արտահայտվել նաև Գլազգոյի բնակիչները. կողմ՝ 53%, դեմ՝ 47%։