Իսպանիայի և Կատալոնիայի դատախազները քննարկել են երկրամասի անկախության հանրաքվեի անցկացման հարցը
Իսպանիայի գլխավոր դատախազ Էդուարդո Տորես-Դուլսեն սեպտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Կատալոնիայի դատախազության ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են ինքնավարության անկախության հանրաքվեի հնարավորության հետ կապված հարցեր:Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը:
Հանդիպման մասնակիցները համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ օրինականությանը հետևելու են բոլոր կողմերը՝ կապված ինչպես սահմանադրության դրույթների, այնպես էլ դատարանների որոշումների հետ:
Տորես Դուլսեն զգուշացրել է, որ եթե Կատալոնիայի իշխանությունը խախտի Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշումը, որով հանրաքվեի անցկացումն արգելվում էր, ապա խախտողները քրեական պատասխանատվության կենթարկվեն: