Հովիկ Աբրահամյանի վարորդի որդին՝ կռվի գլխավոր հերոս
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ Արարատի Նոր Խարբերդ գյուղում մի վիճաբանություն է տեղի ունեցել, որին միջամտել են գյուղապետն ու մարզի ոստիկանապետը:
Միջադեպի գլխավոր հերոսը եղել է Հովիկ Աբրահամյանի վարորդ Գոքորի որդին, ով մեքենան աջ ու ձախ արագ վարել է գյուղում: Գյուղի երիտասարդները, նրան չճանաչելով, դիտողություն են արել, ինչը վիրավորել է հանդուգն վարորդին: Նա իջել է մեքենայից և քաշքշուկ է սկսվել»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: