ՀՀԿ-ին կրկին ծանր օրեր են սպասվում ԱԺ-ում
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ առաջիկա նիստում ՀՀԿ-ին կրկին ծանր օրեր են սպասվում. Բանն այն է, որ այդ օրերին անհետաձգելի գործուղումներ կան, որոնց պատգամավորները պետք է մասնակցեն: Իսկ դա ենթադրում է, որ կարևոր նախագծերի քվեարկությունների ժամանակ ՀՀԿ-ականները կանգնելու են ճգնաժամի առաջ:
ԵԽԽՎ նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը, և հայկական պատվիրակությունը մասնակցելու է ողջ կազմով, այդ թվում' 3 ՀՀԿ-ական պատգամավորները' Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը:
Ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ադրբեջանը ԵԽԽՎ նստաշրջանում իրենց համար ցանկալի բանաձև է փորձում անցկացնել, և հիմա իշխանությունները որոշել են ադրբեջանցիների դեմ «խրամատ ուղարկել» ՀՀԿ կանանց գվարդիայի անգլիախոս ջոկը: Այնպես որ, նրանց գործուղումը չեն կարողացել չեղյալ հայտարարել»։
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: