Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռևս օգոստոս ամսին ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի անունով Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ հայտարարագիր չէր ներկայացրել' տուգանվելով 50.000 դրամի չափով։
Իսկ ահա այս անգամ' սեպտեմբերի 4-ին, նույն Պողոս Շահինյանը «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի անունով հերթական անգամ Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, սակայն հայտարարագրած փաստաթղթերը ժամանակին չի ներկայացրել մաքսային մարմին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: