ՀՅԴ-ն սկսել է ջերմությամբ շփվել ՀՀԿ-ականների հետ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ոչ իշխանական ուժերի՝ հոկտեմբերի 10-ի միասնական հանրահավաքից հրաժարվելու նախօրեի հայտարարություններից հետո ՀՅԴ-ն առանձնահատուկ ջերմությամբ է սկսել շփվել ՀՀԿ-ականների հետ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու քարտուղար Աղվան Վարդանյանը երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Ավելի ուշ մեր թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես Գալուստ Սահակյանն Արմեն Ռուստամյանի և Վահրամ Բաղդասարյանի ուղեկցությամբ դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից և ուղևորվել իր մոտ»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: