Երեկվա միջադեպը Բաքվի պատասխանն էր՝ Ուորլիքի հայտարարությանը. Դավիթ Բաբայան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկվա միջադեպը, երբ շփման գծի հարավային մասում ադրբեջանցի դիպուկահարը սպանել է ԼՂՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ, 1990թ.-ին ծնված Մհեր Հակոբյանին՝ Բաքվի պատասխանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նախօրեին Երևանում Ջեյմս Ուորլիքը խոսել էր բանակցային նոր փուլ սկսելու մասին: «Բոլորը խոսում են բանակցային նոր պատուհանի բացման մասին:
Պատուհանը բացվում է, բայց Ադրբեջանն այդ պատուհանին կրակում է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կա՛մ բաց պատուհանի վրա չկրակեն, կա՛մ այդ պատուհանները փակվեն»,-ասել է Բաբայանը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: