«Ժառանգություն» կուսակցության ներսում տարաձայնությունները սրվել են
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգած աղբյուրի՝ ներսի տարաձայնությունները հերթական անգամ սրվել են «եռյակի» վերածված «քառյակի» հանրահավաքին ընդառաջ:
Այն, որ «եռյակաքառյակային» ձևաչափը ծառայում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի նպատակին, դրանում կարծես թե կուսակցությունում համոզված են բոլորն ու անընդունելի են համարում:
Կարծես կա ընդհանուր մտայնություն՝ ժամանակի ընթացքում հրաժեշտ տալ «եռյակաքառյակին»: Պարզապես բավականին բուռն բանավեճեր կան դրա ժամկետի վերաբերյալ: Զարուհի Փոստանջյանն ու արմատականորեն տրամադրված երիտասարդները պնդում են, որ ինչքան շուտ, այնքան լավ:
Բայց Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանն ու այլ փորձառու ժառանգականներ համարում են, որ այդ դեպքում հիմքեր կառաջանան կուսակցության մեղադրել դավաճանության մեջ»:
Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: