Երևանում շարունակվում են «ռազբորկաները»՝ համեմված քրեական հեղինակություններով և մարդկային զոհերով
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ հերթական ռազբորկա է գրանցվել մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում:
Որովայնի շրջանում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 35-ամյա Արսեն Մկոյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան հրազենային վիրավորումը պատճառել է «Ժագա» մականունը կրող հեղինակություն համարվող անձը, որը նույն թաղամասի բնակիչ է, և առայժմ չճշտված տեղեկություններով՝ օրեր առաջ վերադարձել Հայաստան:
Ավելի ուշ տեղեկացանք, որ Ա. Մկոյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: