Շոտլանդիայում հանրաքվեն ավարտվել է
Շոտլանդիայի անկախացման մասին հանրաքվեն ավարտվել է: Սկսվել է ձայների հաշվարկը: Գրում է РИА НОВОСТИ-ն:
Ձայների հաշվարկը սկսվել է միաժամանակ 32 մարզերում: Արդյունքները կփոխնցվեն միասնական կենտրոն, որը գտնվում է Էդինբուրգում, Ինգլիստոն քաղաքում:
Եթե Շոտլանդիայի բնակչության մեծամասնությունը անկախության կողմ է քվեարկել, ապա 2016 թ.-ի մարտի 24-ին տարածաշրջանը դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից: Ասվում է հաղորդագրության մեջ: