Էբոլա տենդի հարցով հետազոտական խմբի վրա հարձակման հետևանքով ութ մարդ է զոհվել
Էբոլա տենդի հարցով հետազոտական խմբի վրա հարձակման պատճառով ութ մարդ է զոհվել, որոնց թվում 3 լրագրող է եղել: Գրում է Газета.ru-ն:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կառավարության մամլո քարտուղարին:
Մամլո քարտուղարը նշել է, որ հետազոտական խմբի անդամները Գվինեայի հարավ-արևելքում փորձում էին տեղի բնակիչներին բացատրել Էբոլա տենդով վարակվելու ռիսկերը: