Չինացի ուսանողը iPhone 6 ձեռքբերելու նպատակով վարձակալության է հանձնել իր ընկերուհուն
Չինացի ուսանողը բոլոր ցանկացողներին առաջարկում է կանխիկ գումարի դիմաց վարձակալել իր ընկերուհուն: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով Sina Weibo-ի՝ սոցիալական ցանցում կատարած հրապարակմանը: Գրում է Газета.ru-ն:
«Վարձատուին» տեսել են Շանհայի Սունցզի համալսարանի մոտ մեծ պաստառով, որի վրա գրված է եղել նրա առաջարկը և մի վրիպում՝ «ոչ մի ծիծաղաշարժ գործարք»: