Իսպանիայի և Կատալոնիայի դատախազները հանրաքվեի վերաբերյալ քննարկում են անցկացրել
Իսպանիայի գլխավոր դատախազ Էդուարդո Տորրես-Դուլյսեն հինգշաբթի օրը հանդիպել է Կատալոնիայի դատախազության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինքնավարության անկախացման մասին հանրաքվեի անցկացման դեպքում հնարավոր գործողությունները: Գրում է РИА НОВОСТИ-ն՝ հղում անելով Mundo թերթին:
Հանդիպմանը մասնակցել են Կատալոնիայի, Բարսելոնայի, Հերոնի, Լյեյդի, Տարրագոնայի դատախազության ղեկավարները: Նշվում է հաղորդագրության մեջ: