Դոնեցկի դպրոցներում ուկրաիներենի ուսուցումը պարտադիր չէ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարար Իգոր Կոստյոնոկը լրատվամիջոցներին հայտնել է, որ դպրոցներում պարտադիր չէ ուկրաիներենի ուսուցումը:
Նա նաև նշել է, որ ուկրաիներեն սովորել ցանկացողների համար կկազմակերպվեն հատուկ դասընթացները:
«Եթե երեխաներն ու նրանց ծնողները ցանկություն հայտնեն ուկրաիներեն սովորել, ապա նրանց ոչ ոք չի խանգարի»,- ասել է Կոստյոնոկը:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: