Ռուսաստանի դեմ Կոսովոյի կողմից կիրառվող պատժամիջոցները միայն ժպիտ են առաջացնում. Պուշկով
«Ռուսաստանի դեմ Կոսովոյի Ինքնահռչակ Հանրապետության կողմից պատժամիջոցների կիրառումը պարզապես առիթ է հիշեցնելու իր մասին»,-կարծիք է արտահայտել Դումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
«Մեր դեմ Կոսովոյի կողմից կիրառվող պատժամիջոցներ միայն ժպիտ են առաջացնում: Դրանով նրանք պարզապես ցանկանում են հիշեցնել իրենց գոյության մասին»,-Twitter-ի իր էջում գրել է Պուշկովը:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: