Մեքսիկայի մի խումբ սենատորներ հանդես են եկել կառավարության անդամների աշխատավարձերը կրճատելու վերաբերյալ օրինագծով
Մեքսիկայի մի խումբ սենատորներ հանդես են եկել նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի ու նրա կառավարության անդամների աշխատավարձը կրկնակի կրճատելու նախաձեռնությամբ:
43 սենատորների նախաձեռնությունը պատկանում է բացառապես ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին: Վերջիններս հուսով են ստանալ Կոնգրեսի 2 պալատներից մեկի պատգամավորների 33%-ի աջակցությունը:
Այդ դեպքում երկրում կանցկացվի հանրաքվե տվյալ հարցով: Սենատորները ասել են, որ այդ միջոցները կարելի է օգտագործել երկրի սոցիալական ու պարենային ծրագրերը իրագործելու նպատակով: