Մոսկվայում սեպտեմբերի 22-ին «Աշխատանքի գնալ հեծանիվով» ակցիա կկազմակերպվի
Մոսկվայում սեպտեմբերի 22-ին «Առանց մեքենայի» համաշխարհային օրվան նվիրված ակցիա կլինի «Աշխատանքի գնալ հեծանիվով»: Այս մասին հայտնել է Մոսկվայի տրանսպորտի վարչությունը:
Այդ օրը ֆլեշմոբ և մրցույթներ կկազմակերպվեն հեծանվորդների համար:Նրանց համար քաղաքում զովացուցիչ հյութերի և հեծանիվների տեխնիկական սպասարկաման անվճար կետնտրոններ կբացվեն:
Ակցիայի հիմնական նպատակն է` ցույց տալ, որ Մոսկվայում հեծանիվով երթևեկելն այլընտրանքային միջոց է, որը միաժամանակ և մարզում է ֆիզիկական անձանց, և բարելավում է շրջակա միջավայրը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: