Աղվան Հովսեփյանն իր սանիկին նոր պաշտոն է խոստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո կրկին իր «ափսեում» է իրեն զգում, հարցեր է լուծում, պաշտոնների խոստումներ է տալիս:
Վերջերս նախկին պատգամավոր, Աղվան Հովսեփյանի սանիկ Մխիթար Վարագյանը նեղ շրջանակում չի թաքցրել իր ուրախությունն ու կիսվել է, որ քավորն իրեն պաշտոն է խոստացել. ոչ ավել, ոչ պակաս՝ ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրենի պաշտռոնը, որի միայն աշխատավարձը միլիոններ է կազմում»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: