ՀՅԴ-ն հունվարից դարձյալ իշխանության մաս կկազմի
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՅԴ-ն պատրաստվում է առաջիկայում կրկին իշխանության մաս կազմել:
Ինչպես պնդում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները, այս անգամ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա չեն կնքի, այլ դաշնակցականները կհայտարարեն, որ եկել են օգնելու կառավարությանը՝ իբր «լուծելու համար ժողովրդի առաջ ծառացած խնդիրները» և կստանձնեն 2-3 նախարարական պորտֆել:
Նույն աղբյուրների պնդմամբ, ՀՅԴ-ն Հովիկ Աբրահամյանի կառավարությանը պատրաստվում է օգնության հասնել հունվարին»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: