Արսեն Սաֆարյանն իրեն կդրսևորի բիզնես ոլորտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան շոուժբիզնեսի ներկայացուցիչ Արսեն Սաֆարյանը շուտով իրեն կդրսևորի նաև բիզնես ոլորտում: Հայտնի երգիչը հաստատեց մեր տեղեկությունները, որ շուտով «Jans»-ի նման մի ռեստորան-ակումբ է բացելու. «Հավանաբար մի քանի ամսից նոր ակումբը կբացվի, դեռ աշխատանքները տարվում են»:
Նրա խոսքով՝ ակումբը բազմապրոֆիլ է և իր երգացանկով տարբերվելու է եղածներից, այնտեղ անցկացվելու են հեղինակային երեկոներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ, ինչպես նաև «կերգեն էստրադայի տաղանդավոր և որակյալ երգիչներ»:
Անվանումը դեռ հստակ չէ, բայց հավանական է, որ ակումբը կանվանվի «Safclub»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: