Վայքում շրջում է ուրանի ուրվականը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վայքի և մոտակա գյուղերի բնակիչներն անհանգստացած են: Սարալանջին, որի ստորոտում գտնվում է Վայք քաղաքը, նախորդ գիշեր պայթյուններ են լսել: Վերջին մի քանի օրում այստեղ ինչ-որ մեքենաներ են բերվել, և հորատման աշխատանքներ են տեղի ունենում:
Երեկ մեզ զանգահարեցին Վայքի բնակիչները և հայտնեցին, որ անհայտ մի ընկերություն այստեղ ոսկու արդյունահանում է սկսում: Սակայն մարդիկ գիտեն, որ այս կողմերում ուրանի հարուստ պաշարներ կան, որոնց մասին հայտնի է դեռևս խորհրդային տարիներից:
«Այս հանքերը սովետի ժամանակ բացեցին, տեսան, որ ուրան կա ոսկու հետ և բարձր ճառագայթման պատճառով արգելեցին արդյունահանումը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: