Թե ինչու ՀՅԴ-ն դուրս մնաց քառյակի հանրահավաքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Քառյակի վերջին շրջանի բրազիլական սերիալ հիշեցնող նիստերը մտան եզրափակիչ փուլ՝ գոնե այս «եթերաշրջանում»: Իրադարձությունները բավական բուռն էին զարգացել և վերջապես հասան տրամաբանական ավարտին. նախապես հայտարարված հանրահավաքը կկայանա առանց ՀՅԴ-ի:
Թեև նախապես հայտարարվել էր, որ այն հրավիրվում է ամիսներ առաջ իշխանությանը ներկայացված 12 կետանոց պահանջների կատարման վերջնական գնահատականը տալու նպատակով, սակայն քառյակի նիստերից պարզ է դարձել, որ հիմնական հարցը լինելու է սահմանադրական բարեփոխումների թեման:
ՀՅԴ-ն առաջարկել է հանրահավաքն անցկացնել հոկտեմբերի 15-ից հետո, երբ հրապարակված կլինի հայեցակարգը, և հասկանալի կդառնա' արդյո՞ք այն ծառայում է իշխանության վերարտադրությանը, թե՞ բխում է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու իրենց համար առանցքային սկզբունքից, արդյո՞ք իշխանությունը հակված է ընդունելու իրենց առաջարկությունների փաթեթը:
ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը մերժել են ՀՅԴ-ի առաջարկը' նշելով, թե, իշխանությունների մտադրությունների հետ կապված, արդեն իսկ ամեն ինչ պարզ է, ցանկացած դեպքում իրենք դեմ են սահմանադրական փոփոխություններին, և սպասելու անհրաժեշտություն չկա: Որոշել են հանրահավաքը հրավիրել հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: